Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով 2 տարվա ընթացքում ավելի շատ հարցեր են առաջացել, քան տրվել են պատասխաններ. փաստաբան

Հունվար 20,2025 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երկու տարի անց ավելի շատ հարցեր են առաջացել, քան իրավասու մարմինների կողմից տրվել են պատասխաններ»,-այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանը:

Դատակոչված 19 տուժողներից հարցաքննվել են 14-ը, երկուսը մահացել են, երկու տուժող՝ ծնողներ, չեն հարցաքննվել եւ չի հարցաքննվել այդ կացարանի սեփականատեր կինը:

«Դատակոչված 38 վկայից դեռեւս հարցաքննվել է 4 վկա, առաջիկա նիստերին սկսվելու է ինչպես զորամասի հրամանատարական կազմի, այնպես էլ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությունը»,- ասաց Նորիկյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ ողջ մնացած զինվորներից մեղադրանք է առաջադրվել Ռադիկ Մաթեւոսյանին եւ նրա գործն անջատվել է մայր գործից, ուղարկվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՐ Օր 543 հոդվածի 3-րդ մասում (վերակարգի մեջ ընդգրկված զինծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ անփույթ կատարելու համար):

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031