Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Times of Israel պարբերականի հաղորդման համաձայն՝ Իսրայել-Թուրքիա հարաբերություններում Ադրբեջանն է հանդես գալիս որպես միջնորդ։
Ըստ իսրայելական պարբերականի՝ երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դեկտեմբերին Իսրայել էր ժամանել Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևը։ Բաքուն առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հարցերով Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան եռակողմ ռազմավարական համագործակցության խորհուրդ։