Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լայն հանրությանը հայտնի եք որպես փողոցային ամենավերջին հայհոյանքներ հնչեցնող անձնավորություն, ո՞նց եք ԲԴԽ-ում այս բարոյական նկարագրով աշխատելու»

Հունվար 20,2025 15:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նստաշրջանում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Սիրունյանը հայտնի է սոցցանցերում իր վիրավորական արտահայտություններով ու ատելության խոսքով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց Սիրունյանի կենսագրությունը ներկայացնող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին․ «Ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվել ՔՊ-ն՝ սույն անձնավորությանը բերելով այստեղ ու ներկայացնելով մեր դատին։ Դուք հայտարարեցիք, որ սույն անձնավորությունը հանդիսանում է ՔՊ անդամ, մինչդեռ օրենքի պահանջ է, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական չեզոքությամբ օժտված լինի։ Գուցե իր բարոյական չափանիշնե՞րն են, անբիծ հրապարակային գործունեությո՞ւնն է ձեզ համար հանդիսացել չափանիշ, որ իրենց բերել ու այստեղ ներկայացրել եք մեր դատին։ Սույն անձնավորությունը սոցիալական ցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձեւակերպումներով տարբեր անձանց, այդ թվում՝ արցախցիների հասցեին հրապարակումներ անելով, հետո էլ իր Ֆեյսբուքի էջը փակելով»։

Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ Ալեքսանդր Սիրունյանն այս պահին ՔՊ անդամ է, բայց ընտրվելուց հետո պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ագնեսա Խամոյանը նաեւ Ալեքսանդր Սիրունյանին այդ հարցերն ուղղեց, նա մեջբերումներ արեց Սիրունյանի բառապաշարից։

«Կոնտեքստից հանված նախադասություններ եք մեջբերում»,- արձագանքեց Սիրունյանը։

«Դուք լայն հանրությանը հայտնի եք որպես փողոցային ամենավերջին հայհոյանքներ հնչեցնող անձնավորություն։ Դուք ԲԴԽ անդամի այնպիսի թեկնածու եք, որի բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումներ մենք պարզապես այստեղ չենք կարող ընթերցել, ցենզուրայից դուրս են։ Ո՞նց եք պատրաստվում ձեր այս բարոյական նկարագրով ապահովել դատավորների նկատմամբ հարգանք, փոխել դատավորների իմիջը, բարեվարքության կանոններ սահմանել դատավորների համար»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Սուրենյանն ի պատասխան ասաց․ «Հավատացնում եմ ձեզ, որ դուք արդյունքից գոհ եք լինելու, տիկին Խամոյան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031