«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Չինացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ TikTok-ում և YouTube Shorts-ում կարճ տեսանյութերի կանոնավոր դիտումը կարող է հանգեցնել ուղեղի դեգրադացիայի և կախվածության ձևավորման։
Փորձին մասնակցել է 111 ուսանող, ովքեր երկու ամիս շարունակ ամեն օր TikTok-ի վրա ծախսել են 90 րոպե։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մասնակիցների օրբիֆրոնտալ կեղևում գորշ նյութի ծավալը նվազել է 2.3%-ով։
Սա հանգեցրել է երկարաժամկետ և բարդ առաջադրանքների վրա կենտրոնացման անկման, ինչը բացասաբար է անդրադարձել արտադրողականության և մտածողության խորության վրա։
Բացի այդ, արձանագրվել են վատթարացումներ այնպիսի ճանաչողական ֆունկցիաներում, ինչպիսիք են հիշողությունը, ուշադրությունը և բազմախնդրության ունակությունը։ Մասնակիցները դժվարությամբ էին որոշումներ կայացնում, խանգարվել է նրանց քունը։
Կարդացեք նաև
Արդեն իսկ հոգեկան խանգարումներ ունեցող խմբում նկատվել է դեպրեսիայի ախտանիշների ուժեղացում և տագնապայնության մակարդակի բարձրացում։