Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին կոչ ենք անում երաշխավորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարության չափանիշներին համապատասխան. միջազգային կառույցների արձագանքը

Հունվար 20,2025 15:17

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։

Մասնավորապես, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագույն քաղաքական կազմակերպություն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ։

Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Այս օրերին Բաքվում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարությունները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տևական կալանքի տակ մնալուց հետո։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարության չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկյալներին չի տրվել բավարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրված մեղադրանքները և, հետևաբար, օգտվելու իրավական պատշաճ ներկայացվածությունից։ Միջազգային իրավական դիտորդների ներկայությունը հիմնարար կարևորություն ունի»։

Տարբեր շեշտադրումներով Բաքվում ընթացող ձևական դատավարություններին անդրադարձել են նաև կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նույն հանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսը, նույն քաղաքական խմբի անդամ Նաչո Ամոր Սանչեսը։

Դրական ենք գնահատում, որ միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031