Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

«Կը պահանջենք անյապաղ վերջ տրուի այս դաժան թատերաղախին և բոլոր ռազմաքաղաքական բանտարկեալները ազատ արձակուին և տեղափոխուին Հայաստան»

Հունվար 20,2025 14:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաղորդագրութիւն ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի 84-րդ արտահերթ շրջանային ժողովի

ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի 84-րդ արտահերթ շրջանային ժողովը խոր մտահոգութեամբ կ՚անդրադառնայ Պաքուի մէջ տեղի ունեցող Արցախի բարձրաստիճան պատանդ-ռազմագերիներու կեղծ դատավարութեան։

Դատավարութիւն, որ սկսած է 17 Յունուարին, ուր ոտնակոխուած են մարդու տարրական իրաւունքները։

Դատավարութիւնը տեղի կ՚ունենայ ազէրիերէն լեզուով։

Միջազգային մամուլը և միջազգային ատեանները արտօնուած չեն մասնակցելու այս դատավարութեան։ Արցախի 8 բարձրաստիճան պատասխանատուներու դէմ յարուցուած են բազմատեսակ սուտ մեղադրանքներ անոնց սպառնալով ցմահ բանտարկութիւն։

Կը պահանջենք անյապաղ վերջ տրուի այս դաժան թատերաղախին և Արկատի Ղուկասեան, Բակօ Սահակեան, Արայիկ Յարութիւնեան, Ռուբէն Վարդանեան, Դաւիթ Իշխանեան, Դաւիթ Բաբայեան, Լևոն Մնացականեան, Դաւիթ Մանուկեան և բոլոր ռազմաքաղաքական բանտարկեալները շուտով ազատ արձակուին և տեղափոխուին Հայաստան։

Կը պահանջենք նաև ՀՀ իշխանութիւններէն դիմել միջազգային կառոյցներուն ու դատարաններուն, Ալիևի բանտերու մէջ ազատազրկուած, 44 օրեայ պատերազմի պատանդ-ռազմագերիները անյապաղ վերադարձնել հայրենիք։

Կը պահանջենք Եւրոմիութեան մաս կազմող բոլոր երկրներէն շուտով միջամտել Պաքուի իշխանութիւններու մօտ, որպէսզի ազատ արձակուին պատանդ-ռազմագերիները և պատժամիջոցներ նախատեսեն Ալիևի բռնակալ ու ցեղասպան ռէժիմի դէմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031