«Չեմ կարծում, որ լռելով հարցը լուծվելու է, հակառակը, կարծում եմ՝ մեր միակ գործիքը՝ որպես պետություն, այն է, որ իշխանությունները եւ մնացած բոլորս բոլոր հնարավոր տեղերում բարձրաձայնենք այս խայտառակության մասին, որը կատարվում է Ադրբեջանում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացքող հայ գերիների շինծու դատավարությանը։
Ըստ Լեւոն Քոչարյանի՝ նման խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող արդյունավետ բանակցել։ Եվ մենք դրա ականատեսն ենք վերջին 4 տարիների ընթացքում։
Հարցին, թե ի՞նչն է խանգարում հեռացնել Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Քոչարյանը պատասխանեց․ «Երեւի թե ամենից շատ խանգարում է այս իշխանությունների ստելու շատ լուրջ ունակությունը։ Անընդհատ ամեն ինչու իրենք կարողանում են մեր ժողովրդի ինչ-որ մասի մոտ մեղքերի սլաքը մեկ ուրիշ տեղ ուղղել»։
Լեւոն Քոչարյանն ասաց, որ մյուս կողմից էլ ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է հանգեցրել այս իրավիճակին, որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ