Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

«Ճշտե՞լ եք, թե որ մեղքի համար Նարեկ Զեյնալյանն արժանացավ գիշերային սմս-ին եւ վայր դրեց մանդատը, հո բոլորդ Վահագն Ալեքսանյանի ասած ուսապարկը չեք»․ հարց Արսեն Թորոսյանին

Հունվար 20,2025 13:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նստաշրջանում քննարկվում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու հարցը։ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափում մնաց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հորդորով ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը վայր դրեց մանդատը։

Իր խոսքում Արսեն Թորոսյանն ասաց․ «Մենք սխալ ենք հասկանում, թե ինչ է առողջապահությունը, մենք առողջապահություն ասելով՝ հասկանում ենք հիվանդապահությունը։ Երբ լսում ենք, թե ինչի մասին է հանրային բանավեճը, դա հիմնականում վերջին ստադիայի հասած հիվանդությունների բուժման մասին է եւ ոչ թե առողջությունը պահպանելու։ Սրանից պետք է բխի, թե մենք ինչի վրա ենք ավելի շատ ներդրումներ անում՝ մենք ավելի շատ ուզում ենք ունենալ հիվանդանոցներ, որտեղ արդեն վեջին ստադիայի հասած մեր քաղաքացիները կբուժվեն, թե՞ մենք ուզում ենք ներդրում անել այնպիսի գործիքների, միջոցառումների ու քաղաքականության վրա, որոնք թույլ կտան մեր քաղաքացիներին հնարավորինս ուշ հասնել հիվանդանոցներ կամ ընդհանրապես չհասնել»։

Մանրամասները տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց Արսեն Թորոսյանին․ «Ճշտե՞լ եք արդյոք, թե ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար Նարեկ Զեյնալյանն արժանացավ գիշերային սմս-ին եւ վայր դրեց մանդատը։ Արդյոք դուք՝ որպես գործընկեր, փորձեցի՞ք պաշտպանել նրա իրավունքները, չէ՞ որ ոչ ոք, առավել եւս վարչապետը իրավունք չունի պատգամավորից պահանջել վայր դնել մանդատը, այն էլ ժողովրդավարության բաստիոնում»։

Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց․ «Ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետը, լինելով մեր բոլորի առաջնորդը, իրավունք ունի եւ միգուցե նաեւ պարտավոր է նաեւ կուսակցական հարցերով զբաղվելու ու որոշումներ կայացնելու։ Եթե նման իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի մեր թիմին, ես մեկ վայրկյան չեմ մտածի դա անելու վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր ելույթում Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ բոլոր ՔՊ-ականներին սպառնում է Նարեկ Զեյնալյանի ճակատագիրը․ «Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է վատ տրամադրության ազդեցության տակ ընկնել, անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի սմս ուղարկել։ Ինչո՞ւ եք հանդուրժում, ինչո՞ւ եք թույլ տալիս ձեր նկատմամբ նման վերաբերմունք, հո բոլորդ Վահագն Ալեքսանյանի ասած ուսապարկը չեք»

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031