«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 110 վարորդ, առկա է ևս 115 թափուր հաստիք:
***
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և մարզադահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Հարկ է նշել, որ նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չեն համաձայնել օրենքի համապատասխան պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ: Բազմաթիվ քննարկումներից հետո վերջիններիս տվյալները ներկայացվել են «Երևանի կառուցապատման ներդրումային» ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով:
***
Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Ընթացքում է նախագծի երկրորդ փուլը. անցկացվել է արտաքին լուսավորություն, և կառուցվել է հեղեղատար համակարգ, այս պահին ընթանում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մոնտաժման գործընթացը:
***
2024թ. Երևանի սեփական եկամուտների հավաքման կատարողականը կազմել է 113.1%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը 21.4 մլրդ դրամ է:
***
Երևանի թիմը պատրաստ է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերին: Մարզիկներն այս օրերին ակտիվորեն մարզվում են:
Երևանի քաղաքապետարան