Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

«Կիրանցի կամուրջը ադրբեջանական տարածք է, դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք պահեք»․ Վահե Ղալումյան

Հունվար 20,2025 13:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք՝ պահեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Տավուշից տարածքներ հանձնելու հարցին։

Լրագրողի հարցին՝ Կիրանցի կամուրջը ձեր հայրենի՞քը չէ, Ղալումյանը պատասխանեց․ «Կիրանցի կամուրջը սահմանազատում-սահմանագծումից հետո հայտնվել է ադրբեջանական տարածքում»։

Հիշեցմանը, որ խոստանում էին, թե այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին տարածքներ են վերադարձվելու, մասնավորապես, Բերքաբերի հողերը, Ղալումյանն արձագանքեց․ «Դուք սուտ եք ասում։ Բերքաբերից քանի մետր հող կա, որ մեր վերահսկողության տակ չէ՝ մի 600-700 հեկտար»։ Նա սակայն հստակ չասաց՝ Բերքաբերի հողերը կվերադարձվե՞ն Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031