«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Արդարության շրջան» մրցույթի շրջանակում մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը «Արժանապատվության մարտը» ֆիլմի համար։
«Հայաքվե»-ի վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը մրցանակը հանձնել է հեռուստաընկերության համակարգող Նարեկ Սահակյանին։