ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ ՔՊ-ն ԱԺ դահլիճում փակցրել է Հայաստանի քարտեզը՝ առանց Արցախի, իսկ նստաշրջանի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգի նոր տարբերակը, որի վերաբերյալ օրենքը դեռ չի ընդունվել։ Ընդդիմադիր ու ՔՊ-ական պատգամավորները միմյանց մեղադրող ելույթներ ունեցան։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց․ «Հարգելի քաղաքացիներ, ձեզ շարունակում են ստել՝ համարելով, որ դուք չեք հիշի, թե ինչ է տեղի ունեցել։ Այն քարոզչական տարբերակը՝ փորձել, բացի ձեզանից որեւէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, իհարկե, ձեզ մոտ ամեն ինչ կարող է ստացվել, բայց այդ մեկը չի ստացվի։ Փողոցում հիմա դուրս գանք հարցնենք՝ ո՞վ է հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն Նիկոլ Փաշինյանը։ Այդ քարոզչությունը չի աշխատելու, ձեռք քաշեք, ուրիշ սուտ հորինեք»,- ասաց Մամիջանյանը։
Նա ասաց, որ ուզում է հիշեցնել՝ Սերժ Սարգսյանի վարած բանակցությունների շրջանակներում Քարվաճառի ու Լաչինի հետ փոփոխությունը բացառապես կապվելու էր հանրաքվեի անցկացման հարցի հետ։ «Երբ դուք հանձնեցիք Քարվաճառն ու Լաչինը, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ նախորդ բանակցության մեջ այս տարածքները հավերժ մնալու էին հայկական»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց Մամիջանյանի ելույթին․ «Պարոն Մամիջանյան, դուք կարծես թե չհերքեցիք, որ Սերժ Սարգսյանը հաստատել է, որ, օրինակ, Ջաբրայիլը պատրաստվում էր հանձնել ինչ-որ պայմանավորվածության շրջանակներում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ