Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Թրամփը երդվելու Կոնգրեսի շենքում

Հունվար 20,2025 12:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՆ-ի նախագահի երդմնակալության պատմությունից, կամ ինչո՞ւ է Թրամփը երդվելու Կոնգրեսի շենքում

Այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Այն նախատեսվում է անցկացնել ոչ թե ավանդույթի համաձայն՝ Կոնգրեսի շենքի դիմաց, այլ դրա ներսում: Այս որոշումը երկու պատճառ կարող է ունենալ. կամ` ցուրտ եղանակը, կամ` անվտանգության նկատառումներով:

Ամեն դեպքում, սա ինձ հիշեցրեց ԱՄՆ-ի պատմության ընթացքում ամենակարճատեւը պաշտոնավարած նախագահ Վիլիամ Հարիսոնի դեպքը: Այսպես, 1841-ին ԱՄՆ-ի 9-րդ նախագահի պաշտոնում ընտրված 68-ամյա Հարիսոնը, երդմնակալության օրը թոքաբորբով է հիվանդանում, եւ մոտ մեկ ամիս անց մահանում Սպիտակ տանը: Նախագահի երդմնակալության ամենաերկար տեքստով հանդես եկած նախկին զինվորականը հիվանդացել էր հենց նախագահի պաշտոնը ստանձնելու օրը:

Ավանդույթի համաձայն, Կոնգրեսի շենքի դիմաց տեղի ունեցող երդմնակալությունից հետո, նախագահը Սպիտակ տունն ու Կոնգրեսը միմյանց կապող Փենսիլվանիայի պողոտայով գնում է իր նոր գրասենյակ: Պետք է ենթադրել, որ 19-րդ դարում նորընտիր նախագահը սա պետք է աներ ձիով, կառքով կամ ոտքով, ինչը` Վիլիամ Հարիսոնի պարագայում ճակատագրական է եղել:

Այս ավանդույթը պահպանվում է մինչ օրս, սակայն կախված անվտանգային նկատառումներից կամ եղանակային պայմաններից, նախագահն այս ճանապարհը կարող է անցնել իր ծառայողական մեքենայով, պարբերաբար կանգ առնելով ճանապարհին հավաքված բազմությանը ողջունելու նպատակով:

Հաշվի առնելով նախընտրական շրջանում Թրամփի դեմ մահափորձի փաստը, Կոնգրեսի շենքի ներսում նախագահի ինաուգուրացիան կազմակերպելը հավանաբար անվտանգային նկատառումներով է պայմանավորված: Ամեն դեպքում, հուվարի 20-ին արեւոտ ու խաղաղ օր մաղթենք Վաշինգտոնին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031