«Տարվա ընթացքում անցկացվել է 15 միջազգային մրցաշար՝ հետեւյալ մարզաձեւերից վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, ձյուդո, մարմնամարզություն, բադմինտոն, թենիս, բռնցքամարտ, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ: Անցկացվել են 21 քաղաքային եւ համաքաղաքային 3 մասսայական մրցաշարեր եւ միջոցառումներ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:
Ի թիվս այլնի, հավելեց, որ մրցումներ են անցկացրել տարեցների համար՝ 4 մարզաձեւերում, հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենամյա սպարտակիադա՝ դարձյալ 4 մարզաձեւերում:
Արսեն Մակվեցյանի խոսքով, տարեվերջին պարգեւատրել են 10 լավագույն եւ 10 առաջատար մարզիկներին, ինչպես նաեւ նրանց մարզիչներին:
Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը հետաքրքրվեց՝ Երեւանի թիմերը պատրա՞ստ են համահայկական խաղերին: «Այո պատրաստ են, անցկացնում ենք մարզումներ, մարզահագուստի մասով արդեն ամեն ինչ պատրաստ է, փետրվարի 1-ին շատ ներկայանալի տեսքով կներկայանանք համահայկական խաղերին»,-ասաց Արսեն Մակվեցյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ