Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

«Ասում էր՝ ինքը աղդամցի Ալենն է, հող չի հանձնի», «Ի՞նչ եք ակնարկում, որ Սեւանը հանձնե՞լ ենք»․ ԱԺ նստաշրջանը մեկնարկեց լարված մթնոլորտում

Հունվար 20,2025 11:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը մեկնարկեց լարված մթնոլորտում։ ՔՊ-ն ԱԺ դահլիճում փակցրել է Հայաստանի քարտեզը՝ առանց Արցախի, իսկ նստաշրջանի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգի նոր տարբերակը, որի վերաբերյալ օրենքը դեռ չի ընդունվել։

RA National Assembly session took place

«Օրենք եք խախտել»,- տեղից բղավեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց․ «ՀՀ-ում գործում է ՀՀ օրհներգի մասին օրենքը, դուք պարտավոր եք այդ օրենքը հարգել։ Որեւէ մեկը իր ճաշակով չի կարող ՀՀ որեւէ օրենք խախտել։ Այսօր ԱԺ դահլիճում արդեն երկրորդ անգամ այդ օրենքը խախտվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Գեղամ Մանուկյանին՝ կոչ անելով տեղից չբղավել։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԱԺ նիստերի դահլիճում փակցվել է Հայաստանի քարտեզը՝ առանց Արցախի։ «Մեր ցավը, բոլորի ողբերգությունը մի մետաղի ջարդոնի են վերածել ու բերել փակցրել են Ազգային ժողովի պատին, որ ավելի ցավեցնեն, ավելի նվաստացնեն։ Սա փակցնելու պարտականությունն էլ դրել են մի մարդու վրա, ով ընդամենը մի քանի տարի առաջ ասում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, եւ ինքը աղդամցի Ալենն է, հնարավորություն չի տալու որեւէ մեկիս գեթ մեկ սմ հող հանձնել Արցախից ու Աղդամից։ Բայց հիմա այս մետաղի ջարդոնից, այս քարտեզ կոչվածից ջնջել է ոչ միայն Աղդամը, այլ նաեւ մեր հայրենիքի ուղիղ կեսը»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր ելույթից հետո Աննա Մկրտչյանը Հայաստանի ու Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նիստերի դահլիճի ամբիոնին։

RA National Assembly session took place

«Էս ի՞նչ ա անում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հարգելի գործընկերներ, նախ եկեք ֆիքսենք, որ Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը ՀՀ քարտեզը հենց նոր անվանեց մետաղի ջարդոն»,- իր ելույթում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց․ «Մեր տարածքի մակետը, որ կպցրած է, սա ո՞ր չափանիշներին է համապատասխանում, օրինակ, մենք Սեւանից բացի ուրիշ լիճ չունե՞նք, որ չի երեւում այստեղ։ Երկրորդ, Սեւանը դատա՞րկ է։ Ո՞վ է սրա պատվիրատուն եւ ինչո՞վ է անցել սա»։

RA National Assembly session took place

Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Լավ ա, որ Սեւանի մեջ ջուր կա, ջուր չկա, հարցն է ձեզ հետաքրքրում, բայց ինձ հետաքրքիր է՝ հիմա այնուամենայնիվ ՀՀ-ն քանի՞ քկմ է ըստ ձեզ, կասե՞ք»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ է Սեւանը դատարկ, ակնարկում եք, որ Սեւանը հանձնե՞լ ենք։ Պարզ չէ՞, որ ընդգծում է, որ սա մեծ լիճ է։ Ենթադրենք, որ մենք իրոք ուրացել ենք, դա ի՞նչ կապ ունի Հայաստանի քարտեզի հետ, սա Հայաստանի քարտեզն է, թե՞ ոչ, ինչո՞ւ եք անիմաստ պայքարում այս քարտեզի դեմ»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում պատասխանեց ընդդիմությանը․ «Էս քարտեզը ռուսական գենշտաբից է, հարց ունե՞ք, ի՞նչ խնդիր կա»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Քարտեզ էլ չունե՞ք, այսինքն՝ մնացել եք ռուսական գենշտաբի հույսի՞ն, բա ասում էիք՝ ինքնիշխան, անկախ, բազմավեկտոր»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ անվտանգության աշխատակիցները քիչ անց պատռեցին ու ամբիոնից հեռացրեցին ՀՀ-Արցախ միասնական քարտեզը։

RA National Assembly session took place

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031