Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանին տեղեկացրին, որ անցյալ շաբաթվա ընթացքում «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն 76 երթուղիներում սպասարկել է 3974 շարժակազմ՝ նախատեսված 4691-ի փոխարեն: Նշվեց նաեւ, որ 41 միավոր անսարք ավտոբուսներ կան: Փամբուխչյանը «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է վարորդների հետ կապված հարցը:
«Նախորդ շաբաթ ունեինք վարորդների 225 թափուր հաստիք, համալրել ենք 110-ը, դեռ 115 թափուր հաստիք ունենք »,-ասաց Բեգլար Կիրակոսյանը:
«Բայց ռեզյումեներ ունե՞նք, դիմողներ կա՞ն», -նորից հարցրեց Երեւանի փոխքաղաքապետը: «Ունենք, դիմում են »,-հավաստիացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ