Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

Թեհրանը նախատեսում է գազ գնել Մոսկվայից, մատակարարվելու է Ադրբեջանով: Մեր վարած քաղաքականությունը և այն դիրքավորումը, որ ունենք, մեզ զրկում են տարածաշրջանի բոլոր առևտրային ծրագրերից. Մարուքյան

Հունվար 20,2025 10:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրեցին Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որի շրջանակներում՝ Թեհրանը նախատեսում է շուտով գազ գնել Մոսկվայից, իսկ մատակարարվելու է այն Ադրբեջանի տարածքով։

Պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերը, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական գազից և գնել իրանականը: Այն դեպքում, երբ Իրանը պայմանավորվում է Ռուսաստանից գազ ստանալու մասին՝ այն էլ Ադրբեջանի միջոցով։

Իհարկե, այստեղ առաջանում է մեկ այլ հարց.

Արդյո՞ք հնարավոր չէր այն ստանալ Հայաստանի միջոցով, թեկուզ՝ սահմանափակ ծավալով։

Սրա շուրջ նույնպես պետք է մտորել…

Բայց փաստը մնում է փաստ, որ մեր վարած քաղաքականությունը և այն դիրքավորումը, որ ունենք ներկայումս, մեզ զրկում են տարածաշրջանի բոլոր առևտրային ծրագրերից։

Մոտ 30 տարի ապրել ենք հաղթած շրջափակման մեջ, ըստ ամենայնի, առջևում մեզ սպասվում է պարտված շրջափակում, որովհետև նորից իմաստնություն չենք դրսևորում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031