Հայաստանի մեծ փորձանքին մեծապես նպաստում է մի շարք գոռոզ ու ինքնահավան մարդկանց խոսքը, որոնց թվում է, թե ամեն ինչին արդեն ամբողջովին տիրապետում են եւ կատարյալ գաղափար ունեն ցանկացած թեմայի վերաբերյալ:
Ցավոք, ասելու եմ՝ ընդհանրապես ոչ մի բան չգիտեն:
Նրանք ամեն օր հրապարակավ ելույթներ են ունենում ու մեծ-մեծ քաղաքական գուշակություններ անում, պոռոտախոսի վստահությամբ հայտարարություններ անում, որոնք սխալ են դուրս գալիս:
Նրանց համար ասում են. «քաղաքական բախտագուշակներ», «ապագա գուշակողներ», որոնց մոտ, ինչպես նշեցի, ահավոր պակասում է համեստությունը:
Կարդացեք նաև
Ու նրանք այնքանով մեղավոր չեն. մեզանից ով չի սիրում հրապարակավ երեւալ, թեպետ մեզանից ոմանք պարտավորություն են զգում չխոսել որեւէ հարցի մասին, որից գաղափար չունեն, սակայն Մեդիան՝ լրատվամիջոցները մեզ հրամցնում են, հարթակ է տրամադրում «առաջադեմ» քաղաքական վերլուծաբաններին:
Հո զոռով չի՞, եթե հազար անգամ էլ ներկայացվեն, մեկ է, նրանք չեն դառնալու խորքային, քաղաքական միտք տվող էլիտա:
Վերջ տվեք, եթե օտարները հայերեն հասկանում են՝ հնարավորություն եք տալիս, որ մեզ ծաղրեն:
Առավել եւս հասարակությանը մոլորեցնում են:
Ես խոսքի ազատության ուղղափառ կողմնակիցն եմ ու երբեք չեմ առաջարկելու օրինական կաշկանդումներ, սահմանափակումներ: Բայց այս պարագայում սա ուղղակի լինում է հարգել, մեկն իր վրա «խնդացնել տալու ազատությունը»:
Ուրեմն այս դեպքում, բախտավոր ենք նաեւ օրենք մշակելու, որ նման գաղափարներն արձակելուց հետո պարտավոր են այդ սխալ կանխատեսումների ու անհեթեթ մտքերի տարածման համար պատասխանատու հանդիսանալ ու ներկայանալ այդ բոլոր քննարկումներին, եթե, իհարկե, կլինեն:
Սա ուղղակի նման է այն դեպքին, երբ յուրաքանչյուր անձ, ով ազատ է ընտրել զավակ չունենալ ու ամեն մարդ ազատ է ինչքան ուզի զավակ ունենա:
Սակայն պարտավոր է օրենքի առջեւ պարտավորություն վերցնել, նրանց որբ չթողնել, գաղափարներին ծնունդ տալով չէ միայն, այլ նրանցից չխուսափել:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2025