Թուրքիայում երկար տարիներ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխներին Թուրքիային արտահանձնելու հետ կապված Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել եւ Թուրքիային են արտահանձնվել 6 տարի եւ 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը եւ Էրջան Յըլմազը։
Հայտարարության մեջ Օրդուի ոստիկանության նահանգային վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։
Կարդացեք նաև
🇹🇷💥🎥 Kırmızı Bültenle aranan örgüt üyesi İbrahim Kaymak Ermenistan ile başlatılan görüşmeler sonucu Kahraman Türk Polisimiz tarafından Türkiye’ye getirildi. pic.twitter.com/4bjmrLFNw7
— İsmail Kösal (@hadimulguraba) January 19, 2025