Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանի ժապավինաձև Հմայիլների հավաքածուն կազմում է մոտ 570 միավոր

Հունվար 19,2025 22:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայկական ձեռագրական արվեստի հարուստ տեսակների բացատրական շարքը սկսում ենք Ժապավենաձև հմայիլներից։
Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն աղոթած՝ կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից:
Հմայիլ անվանումը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնյալ) բառից։

Հմայիլները պահվել են հատուկ պատյաններում (տարբեր գործվածքներից, կաշվից, փայտից և մետաղյա), որոնք կոչվում էին կշտապանակներ և ճանապարհորդությունների ժամանակ Հմայիլների տերերը այն կրել են իրենց վրա։

Գալարաձև փաթաթվող Հմայիլները կազմված են իրար սոսնձված կամ կարված որոշ քանակի գրեթե հավասար թղթերից կամ մագաղաթներից: Դրանց երկարությունը հիմնականում լինում է 600-800 սմ, սակայն կարող է հասնել մինչև 28 մետրի։
Հմայիլների մի զգալի մասը սկսվում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»- ով, ինչպես նաև լինում են հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից, և քաղվածքներ Ավետարաններից։

Մատենադարանի ժապավինաձև Հմայիլների հավաքածուն կազմում է մոտ 570 միավոր, հնագույնը գրված է 1428թ. Մուֆարղինում (Դիարբեքիրի նահանգ, հնում` Տիգրանակերտ քաղաք Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում) Սիմեոն դպիրի կողմից:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031