«Ազատություն» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել է «փրկեք TikTok»-ը: Նա այս գրառումն արել է այն բանից հետո, երբ TikTok-ը դադարեցրել է աշխատանքը Միացյալ Նահանգներում:
Այսօրվանից ուժի մեջ մտնող օրենքը պահանջում է պլատֆորմի փակումը ԱՄՆ-ում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «ամենայն հավանականությամբ» TikTok-ին 90-օրյա հետաձգում կտրամադրի արգելքից՝ երկուշաբթի պաշտոնը ստանձնելուց հետո, և այդ խոստումը TikTok-ը մեջբերել է հավելվածում օգտատերերի համար տեղադրված ծանուցման մեջ: