Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեկ շաբաթվա ընթացքում նույն վարույթով երկրորդ անգամ ձերբակալվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալումը դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից ճանաչվել էր ոչ իրավաչափ և ձերբակալվածն ազատվել էր ապօրինի ձերբակալումից:
Երկու օր անց` երեկ գիշեր, Արմեն Գալստյանին կալանավորելու նպատակով կրկին ձերբակալել են: Դատական նիստը տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 21:00-ին` Շենգավիթ ՎՇ դատարանում:
Կարդացեք նաև
Ես` որպես իրավաբան, հաստատում եմ, որ այս ձերբակալումն ու միջնորդությունն որևէ աղերս չունեն խափանման միջոցի տրամաբանության կամ օրենքի հետ, այն «իրավապահ մարմինների» որոշ «ղեկավարների» կողմից բեմադրած հերթական ֆարսն է: