Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացան բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնության վեցերորդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց առաջնությունում առաջատարի դերն ստանձնեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւ խաղաքարերով առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Նրան 4,0 միավորով հաջորդում է Արթուր Դավթյանը: Իսկ տակավին երիտասարդ շախմատիստներ Բենիկ Աղասարովը եւ Սարգիս Սարգսյանը, որոնք համապատասխանաբար պարտության մատնեցին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանին եւ Տիգրան Հարությունյանին, բաժանում են երրորդ հորիզոնականը:
Կանանց առաջնությունում այն բանից հետո, երբ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ոչ-ոքի արեց, իսկ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը հաղթեց Պոլինա Կոբակին, երկիշխանություն հաստատվեց: Աննան եւ Սուսաննան իրենց անվան դիմաց գրանցել են 5,0-ական միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ