Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան․ Հետևաբար ասել, թե առանց ՀՀԿ–ի հնարավոր է որևէ պրոցես գնա, նշանակում է իրականությունը չտեսնել․ Irakanum.am

Հունվար 19,2025 18:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Irakanum.am – Քաղտենոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունը և ընդդիմությունը ակտիվորեն պատրաստվում են ընտրությունների, լինեն դրանք՝ հերթական, թե արտահերթ։ Irakanum.am-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, առանձին ուժերի, քաղաքական կուսակցությունների միավորումներին՝ նկատեց, որ այդ ամենը փաստում է, որ նրանք բոլորը ընտրական գործընթացի են պատրաստվում։

«Ես կարծում եմ, որ ներքաղաքակամ դաշտի հիմնական խաղացողները այս կամ այն չափով սկսել են նախապատրաստությունը ընտրություններին։ Պարզ է, որ հերթական ընտրությունը հաջորդ տարի է, բայց ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, ինչպես ասում են մտքի ծերում ունեն արտահերթ ընտրությունների գաղափարը, այսինքն մտածում են, որ նաև այդպիսի սցենար կարող է լինել տարբեր հանգամանքներից ելնելով»,– ասաց Հակոբյանը։ Նա նկատում է, որ իշխանությունը դեռ ավելի վաղ էր պաստրաստվել ընտրություններին։ Քաղտեխնոլոգը հիշեցնում է նախորդ տարվա սկզբին Փաշինյանի մարզային այցերը՝ «դուշ–կախիչ» շոուները։ «Կախիչների շոուները և այլն, ցուցադրաբար ղժղժում էր, մարդկանց էր գործից հանում։ Սովորաբար նախընտրական շրջանում սկսվում են նման վերադասավորումներ, պոտենցիալ կոալիցիաների ձևավորումները։ Այս ամենով պայմանավորված կարելի է ասել, որ մենք ներքին ինչ–որ պրոցեսների ականատես ենք, համենայնդեպս որոշ ակնարկներ են արվում իրար նկատմամբ ավելի բարիդրացիական լինելու շուրջ, չեն ասում իհարկե իրար հետ են գնալու»,– ասաց Վիգեն Հակոբյանը, հավելելով, որ այդ ամենը շարունակական է լինելու։

Հարցին, թե ըստ էության եթե քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին, սա նշանակում է, որ նրանք Հայաստանում իշխանափոխությունը տեսնում են միայն ընտրությունների միջոցով, և ըստ էության փողոցով իշխանությանը հեռացնելու օրակարագը սպառել է իրեն։ Ի պատասխան Վիգեն Հակոբյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այս փուլում այն ուժերը, որոնք իրենց աչքի տակ ունեն ընտրությունները, իրենք չեն բացառում նաև փողոցային տարբերակը, բայց նաև հաշվի են առնում այն հանգամանքը, որ ընտրական գործընթացները իրենք իրենցով հիմքն են հանդիսանում փողոցային գործողությունների։ Շատ հաճախ ընտրական գործընթացները պարունակելով քարոզարշավ և այլն, իրենք հնարավորություն են տալիս շատ–շատերին հենց փողոցում այն անցկանցնել։ Մեր տիպի երկրներում, մեր նման իշխանություն ունեցողները, որոնց իշխանությունը ուզուրպացնում են, նման երկներում ընդդիմությունը հույսը դնում է հետըտրական զարգացումների վրա, որոնք զարգանում են փողոցում»։

Վիգեն Հակոբյանը միաժամանակ նկատում է, որ այս պահին բավականին մեծ ռեսուրս ունեն խորհրդարանական ընդդիմադիրները, և հատկապես ՀՀԿ–ն, որը Փաշինյանի իշխանության գալու հենց առաջին օրվանից դիրքավորվեց որպես արմատական ընդդիմություն։ «Ես չեմ էլ կարծում եմ, որ առանց ՀՀԿ–ի մինչ հիմա որեւէ ներքաղաքական զարգացում ընթացել է։ ՀՀԿ–ն ռեսուրսային կուսակցություն է, և առանց իրենց որեւէ պրոցես չի ընթանում, և հետևաբար ասել, թե առանց ՀՀԿ–ի հնարավոր է որևէ պրոցես գնա, նշանակում է իրականությունը չտեսնել»,– նշեց Վիգեն Հակոբյանը, հավելելով, որ առհասարակ Հայաստանում ռեսուրսային կուսակցություններ քիչ կան, որի միջոցով իրենք կկարողանան ցանկացած գործունեության մասնակցել։ «Նման պարագայում Հանրապետականը ինստիտուցիոնալ կառույց է, ունի կապեր, քաղաքական դեմքեր, որոնք ունեն նաև արտաքին կապեր, և ես կարծում եմ, որ նման ուժը չի կարող անմասն մնալ երկրում տեղի ունեցող զարգացումներին»,– ասաց քաղտեխնոլոգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031