Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ հիմնավոր բանը, որի համար կարող են մեղադրվել մեր հայրենակիցները Բաքվի դատարանում, դա այն է, որ նրանք ՀԱՅ են․ «Որդիների կանչ» ՀԿ

Հունվար 19,2025 10:45

«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին։ Կեղծ և ապօրինի դատավարությամբ թշնամական երկիրը փորձում է նսեմացնել հային, հայկական պետականությունը, որպեսզի էլ ավելի հեշտությամբ շարունակի իրագործել իր ագրեսորական նկրտումները Հայաստանի հանդեպ։

Այսօրվա իշխանության կողմից այս ամենին զուտ դիտորդական կարգավիճակով հետևելը վկայում է այն մասին, որ մեր հայրենակիցները ամենադժվար պահին լքվում և անտեսվում են այս իշխանության կողմից, որ այս իշխանությունը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ միայն հայ, այլ նաև մարդկային արժանապատվության հետ առհասարակ։

Նիկոլին հուզում և մտահոգում է միայն սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը, ում համար հատուկ է միայն մեկ սկզբունք․ որ կարելի է զոհել և զոհաբերել ամեն ինչ, և՛ Արցախ, և՛ Հայաստանի ինքնիշխան տարածքներ, և՛ հազարավոր հայորդիների կյանքեր, և՛ գերեվարված հարյուրավոր հայրենակիցներ, և՛ հայի արժանապատվություն, և՛ դարերով ձևավորված ազգային, պատմական արժեքներ ու հարստություն, և՛ ինքնիշխանություն, միայն թե պահպանվի իրենց բռնապետական խիստ ժամանակավոր իշխանությունը, թեկուզև Հանրապետության հրապարակի սահմաններում և թշնամական երկրի կառավարության վերահսկողության ներքո։ Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել, մինչև վերջին հայը։

Անընդունելի ենք համարում ցանկացած հայի կողմից այս օրերին Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական գործիչների հասցեին հնչող մեղադրական խոսույթներն և ձևակերպումները, քանի որ դա համապատասխանում է Բաքվի շահերին։

Գտնում ենք, որ ճիշտ չէ Բաքվի դատարաններից միտումնավոր համացանց արտանետվող հայի արժանապատվությունը նսեմացնող լուսանկարների տարածումը, պարտադրված, ճնշումների, խոշտանգումների արդյունքներում կորզված և հորինված ցուցմունքները որպես եղելություն ընդունելը և տարածելը։

Հիշե՛ք, որ միակ հիմնավոր բանը, որի համար կարող են մեղադրվել մեր հայրենակիցները Բաքվի ֆաշիստական դատարանում, դա այն է, որ նրանք ՀԱՅ են։

«ՈՐԴԻՆԵՐԻ ԿԱՆՉ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031