Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելություն, խտրականություն հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունվար 18,2025 19:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«2025 թվականի հունվարի 18-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասաց նա։

Հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն։

Քննչական կոմիտեից հայտնեցին` քրեական վարույթ նախաձեռնելու համար պարտադիր չէ, որ տվյալ անձը տեղյակ լինի. ստացել են հաղորդում, համապատասխան ընթացք են տվել։

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, քրեական վարույթի հիմք է հանդիսացել հունվարի 8-ին Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան եւ տելեգրամյան ալիքներում կառավարության հասցեին հայհոյանքը: Գրառումը այժմ բացակայում է երկու հարթակներից էլ:

Լուսանկարը՝ Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031