Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքան Ֆիդան․ Ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջանն է, ուժեղ Ադրբեջանը ուժեղ Թուրքիան է․ «Թուրքիան այսօր»

Հունվար 18,2025 19:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում ասել է.

«Երկու երկրների գործընկերությունը ժամանակից և պայմաններից անկախ է, Թուրքիան և Ադրբեջանը ողջ ներուժով  կշարունակեն իրենց ընդհանուր ճակատագիրը որպես երկու եղբայր։ Թուրքիան «30-ամյա Ղարաբաղի օկուպացիայի» ժամանակ եղել է Ադրբեջանի կողքին։

Թուրքիան և Ադրբեջանը կարևոր ներդրում ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Այս համատեքստում մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անխափան շահագործմանը, որը կազմում է Միջին միջանցքի ողնաշարը։ Դուք նաև գիտեք, որ մենք ցանկանում ենք իրականացնել Կարս-Նախիջևան երկաթուղու նախագիծը: Տեղեկացանք նաև ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում զարգացումների մասին: Մենք հասկանում ենք Ադրբեջանի օրինական մտահոգությունները: Կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը։

Թանկագին եղբայրս՝ պարոն Բայրամովը հայտարարեց, որ ցանկանում են վերագործարկել Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատունը։ Աստծո կամոք, անհապաղ կանենք հնարավորինը այս առումով։ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը կշարունակի նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջան է, ուժեղ Ադրբեջանը ուժեղ Թուրքիան է»։

  • Ահա թուրք-ադրբեջանական տանդեմի ընգծված հակահայ օրակարգը, որը ևս մեկ անգամ բացահայտ ներկայացվում է երկրի արտաքին գերատեսչության մակարդակով։
  • Առանձին կներկայացնենք քարտեզ,որտեղ նշված է Ֆիդանի հիշատակած Կարս֊Նախիջևան երկաթուղին,որը արագ շահագործման հանձնելու համար ջանքեր չեն խնայվում։Եվ ինչպես կարելի է տեսնել այստեղ հանգուցակետային է նաև  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Եզրակացություն.

Զոհին միշտ էլ ավելի հեշտ է կորստյան մատնել, երբ նա չգիտի, որ զոհն ինքն է։ Սա թուրքական քաղաքականության անբաժանելի մասն է, որի ակունքները հասնում են Մեծ եղեռնի տարիներ և դեռ անդին։ Խաղաղության և ժողովրդավարության քարոզով թուլացնել զգոնությունն ու ճիշտ թիրախին հարվածել, ահա թե ինչ է տեղի ունենում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031