«Մանրամասն չեմ հետևել, բայց հայտարարագրելու մշակույթը մտցնելը առաջին տարում արդյունք չի տալու»,- «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հայտարարագրմանը վերաբերող հարցերին։
Լրագրողները մտահոգություն հայտնեցին՝ մարդկանց բանկային տվյալները, բանկային գաղտնիքը դառնում է հանրային և հարցրին՝ սա նորմա՞լ եք համարում և ինչպե՞ս օրենքի շրջանակում կարելի է պայքարել, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Բանկային գաղտնիքի միստիֆիկացիան իրականում չափազանցեցված է։ Կա բանկային, հարկային գաղտնիք, կան տարբեր գաղտնիքներ՝ այսպես ասած, որոնք անհիմն կերպով գաղտնավորված են։ Բանկային գաղտնիքը չպետք է հասանելի լինի այլ մարդկանց, բայց այն պետական կառավարման մարմինները, որոնք հետևում են ճիշտ հարկելուն, պետք է ունենան այդ հասանելիությունը, բայց նաև ապահովեն դրա գաղտնիությունը»։
Այն, որ հայտարարագիր լրացնելը հեշտ չէ քաղաքացիների համար, լրագրողների մտահոգություններին ի պատասխան Վահան Քերոբյանն իր օրինակը բերեց․ «Նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերը հեշտ բան չեն։ Մեկ էլ հաջորդ տարի տեսնում ես, որ մի բան կար՝ պետք է նշեիր, նամակ ես գրում։ Ինքը user friendly համակարգ չէ։
Կարդացեք նաև
Գնման գործընթացներն ուղղված են նրան, որ ի վերջո կհաղթի էժան գին առաջարկողը, որը որակ չի ապահովի։ Անկեղծ ասած՝ էնքան եմ վախեցել մտնել այդ համակարգ, որ որոշել եմ վճարել մի հաշվապահական ընկերության իմ անձնական հայտարարագրման համար։ Դրա վրա այդքան ժամանակ չեմ ուզում ծախսել։ Սակայն, եթե բարձր եկամուտ ունեցողների համար դա խնդիր չէ, ապա ոչ բարձր աշխատավարձով աշխատողների համար դա դժվար է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ