«Դիվերսիֆիկացիայի կարիք կա՝ անկախ նրանից, թե ի վերջո ինչ ուղղություն կընտրվի, կամ բոլոր ուղղությունները միասին, քանի որ դա էլ է մոտեցում, անհրաժեշտ է, որ մի ուղղությունից կախվածությունը չլինի շատ վտանգավոր»,- հարցին՝ արդյոք հեռանկարայի՞ն է ԵԱՏՄ-ից դուրս գալը, քանի որ թեև ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու նախագծին, բայց ԵՄ-ին միանալը մեկ-երկու տարվա հարց չէ, «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ դիվերսիֆիկացիան բազմաթիվ առումներով լավ է․ «Նույնիսկ սովորական բիզնեսի տեսանկյունից միշտ լավ է, քանի որ քո կախվածությունը մի հաճախորդից, մի մատակարարից միշտ բերում է խնդիրների։ Դիվերսիֆիկացիայի մասին խոսվում է 2023-ից, բայց ռեալ դրա կարիքը դեռևս շատ է զգացվում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ