Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 3։6, 6։7, 2։6 հաշվով պարտվել է Ամերիկայի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին եւ դուրս է մնացել հետագա պայքարից։
Խաչանովը Ռուսաստանի վերջին թենիսիստն էր, որը շարունակում էր հանդես գալ տղամարդկանց մրցաշարում։ Ռուսաստանյան մամուլը նշում է, որ 2019 թվականից հետո սա առաջին դեպքն է, որ այդ երկիրը ներկայացուցիչ չի ունենում Australian Open-ի չորրորդ շրջանում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ