«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Մ․-ն իր ղեկավարած դպրոցում որպես նորոգող է գրանցել իր ամուսնուն՝ Հակոբ Մ․-ին։
Նա մինչ օրս ստացել է 900.000 դրամ աշխատավարձ։ Նաև Գայանե Բ․-ին գրանցել է՝ որպես հավաքարար։ Նա էլ մինչ օրս ստացել է մոտ 2.100.000 դրամ աշխատավարձ։ Որպես հավաքարար է գրանցել նաև Մարինե Պ․-ին, որը մինչ օրս ստացել է մոտ 1.100.000 դրամ աշխատավարձ։ Որպես գնումների համակարգող՝ գրանցել է Հռիփսիմե Մարգարյանին, և նա մինչ օրս ստացել է մոտ 1.150.000 դրամ աշխատավարձ։
Ըստ տեղեկությունների՝ այս անձինք մինչ օրս ընդհանրապես չեն հաճախել դպրոց, սակայն ստացել են աշխատավարձ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր մոտ 5.250.000 դրամի գույքային վնաս:
Ոստիկանության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորվել են դպրոցի աշխատակիցների հետ հարցաքննություններով։
Կարդացեք նաև
Տ․Հ․