Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, Բոմբեյ ակումբում հանդիպում եմ ունեցել Սանջիվ Ջոշիպուրայի հետ, ով հանդիսանում է «Indiaspora» կազմակերպության գործադիր տնօրենը։
«Indiaspora»-ն միավորում է հնդկական ծագումով գլոբալ առաջնորդների տարբեր ոլորտներից՝ ստեղծելով համագործակցության հարթակ, որը նպաստել է մի շարք ռազմավարական նախաձեռնությունների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան-Հնդկաստան-ԱՄՆ եռակողմ կապերին առնչվող հարցեր և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները։