Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի չորս բռնցքամարտիկներ հաղթեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում

Հունվար 18,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանում առաջին միջազգային հեղինակավոր՝ IBA «Չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի շրջանակներում ռինգ մտան Հայաստանի վեց բռնցքամարտիկներ, որոնցից չորսը առավելության հասան մրցակիցների նկատմամբ:

Մեր բռնցքամարտիկների հաղթանակների սկիզբը դրեց 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը վեց ռաունդանոց մենամարտում վստահորեն պարտության մատնեց Ալբանիայի ներկայացուցիչ Արդիթ Մուրջային:

Թիմակցի գործը շարունակեց 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Նա վեց ռաունդ շարունակված դիտարժան մենամարտում  առավելության հասավ ուզբեկ Կուդրատիլլո Աբդուկախարովի նկատմամբ:

Մարզասերներն առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում բարձր քաշային կարգերի մենամարտերին, որտեղ նախ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային կարգում հաղթեց նիգերիացի Օսթին  Նամդիին, իսկ գերծանր քաշային (+92 կգ), գյումրեցի Դավիթ Չալոյանը ութ ռաունդում ոչ մի շանս չտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Խուդուկովին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031