«Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ՀՀ-ն կարժանանա Արցախի ճակատագրին»,- Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղադրված Բաքվի հայության ցեղասպանության խաչքարի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ահազանգեց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը։
Նա ցավով նշեց՝ իշխանավորները կա՛մ անճար են, կա՛մ դավաճան, սրիկա․ «Ոչինչ չեն անում, զարմանալի չէ, որ այսօր իշխանավորներից ոչ մեկ չկա այստեղ, կամ ծաղկեպկաս չեն դրել։ Ալիևը չի բավարարվի իր վայրահաչոցով։ Ծրագիր կա մեծ թուրան ստեղծելու թուրք-ադրբեջանական ու մյուս ուժերի հետ։ Իրենք իրականացնում են այդ ծրագիրը, իսկ դրա դեմ հայկական կողմը ոչինչ չի անում։ Ամբողջ խնդիրը մտավորականության վրա է։ Մտավորականությունը պիտի համախմբվի, ազգային-ազատագրական պայքար սկսի ոնց 1988-ին։ Էն ժամանակ Արցախը պետք է միացնեինք ՀՀ-ին։ Հենց հայկական իշխանությունները խափանեցին։ Այսօր հայկական իշխանություններն ամեն ինչ անում են, գործընթացը տանում են Հայաստանի վերացման։ Մտավորականությունը պետք է պայքար սկսի, որ Արցախն էլ ազատագրենք, Հայաստանն էլ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ