Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում շարունակվում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունները:
Խաղացված չորս տուրից հետո տղամարդկանց պայքարում չորս շախմատիստներ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Աղասարովը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը 2,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, սակայն 1-ին տեղում լրացուցիչ ցուցանիշներով Բենիկ Աղասարովն է:
Կանանց մրցակցությունում հինգերորդ տուրից առաջ միանձնյա առաջատար կա: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր: Լիա Դանիելյանը եւ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը նրանից պակաս են վաստակել կես միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ