Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր):
Ախտանշանները կտրուկ աճում են՝
- թուլություն,
- գլխացավ,
- մկանացավ,
- հոդացավ,
- աչքերում կտրող ցավեր:
Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝
Կարդացեք նաև
- հազ,
- կոկորդի ցավ,
- քթի փակվածություն:
Վարակումը տեղի է ունենում հազի, փռշտալու կամ հիվանդի հետ սերտ շփման միջոցով: Հիվանդության բռնկումները հաճախ հանդիպում են կազմակերպված կոլեկտիվներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, աշխատավայրում:
Գրիպի ախտանշաններ են.
- ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում՝ 37.5°C-ից բարձր,
- չոր հազ կամ կոկորդի բորբոքում/ցավ,
- գլխացավ, մկանային և հոդային ցավեր,
- ընդհանուր թուլություն և անկարողություն,
- լուծ, փսխում,
- կտրող ցավեր/ցավեր աչքերի մեջ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն