ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Բարև Ձեզ, եկել եմ ասեմ ու գնամ։
Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին (ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոնները չխախտեմ և չասեմ, թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը:
Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը:
Կարդացեք նաև
Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։
Շնորհակալություն ուշադրության համար։