Հունվարի 17-ին, մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը Հարավային Կովկասում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի անունով։
Նամակին կցված են «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918-2023» (վրացերենով) և “AZERBAIJAN’S GENOCIDAL POLICY AGAINST ARMENIANS 1918-2023” (անգլերեն թարգմանությունը) գրքերը, որտեղ հակիրճ նկարագրված են անցած դարում Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական կոտորածները և ջարդերը։ Երիտասարդները նաև բացել էին Բաքվում ապօրինի կալանավորվածներին աջակցող պաստառ և Արցախի դրոշն շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում նշվում է հայերի կոտորածի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանման 35-րդ տարելիցը: Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կազմակերպված խմբերը, գործելով լիակատար անպատժելիության մթնոլորտում, ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության ֆոնին, բազմաթիվ ահավոր հանցագործություններ են գործել հայերի դեմ: Հայերի բացարձակ մեծամասնությունը ստիպված է եղել լքել իրենց տները, չնայած այն հանգամանքին, որ հայ համայնքը կարևոր ներդրում է ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման մեջ 19-րդ դարի կեսերից: Հայ ընտանիքները և անհատները` հիմնադրել, սեփականություն են ունեցել և ղեկավարում էին մեծ արդյունաբերական ձեռնարկություններ, մշակութային և կրթական հաստատություններ։ Ջարդերի ժամանակ Բաքվի հայերը թողել են միլիարդավոր դոլարներ արժողությամբ գույք, ինչը խոչընդոտել է վնասի փոխհատուցման հնարավորությանը։ 1990 թվականի հունվարին Բաքվում հայկական բնակչության կոտորածը, որի նպատակն էր մի ժամանակ 250,000 հայ համայնքի մնացորդները բռնի կերպով տեղահանելը, նախորդել է Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գանջա) քաղաքների լայնածավալ կոտորածներին։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի կոտորածների հետևանքով շուրջ 400 000 հայեր արտաքսվեցին երկրից։ Բացի այդ, Ադրբեջանի քաղաքներում հազարավոր հայկական հետքեր են ջնջվել, նրանց հարուստ պատմությունն ու ժառանգությունը կեղծվել: Այդ հարձակումները կատարվել են ի պատասխան Ղարաբաղի ինքնավար շրջանի հայերի օրինական պահանջների՝ միավորվել Հայաստանի հետ։
Հունվարի 17-ին նույն Բաքվում սկսվել է 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ժամանակ առևանգված տասնվեց հայերի դատավարությունը: Տասնվեց հայ գերիներից են Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաները։ Այս «դատավարությունները» տեղի են ունենում նույն հակահայկական մթնոլորտում, որն այսօր Ադրբեջանում գոյություն ունի ավելի քան մեկ դար:
Կարդացեք նաև
Միայն միջազգային քննադատությունն ու գործողությունները կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու նրա հակահայկական քաղաքականությունը և գործողությունները, որոնք վերջին տարիներին ներառել են նաև ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Հենց այդ ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով է Հայաստանի Հանրապետությունը ստիպված զիջում կատարել Ադրբեջանի պահանջներին։
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ ՀԿ