Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք, որոնք այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք․ Վարուժան Գեղամյան

Հունվար 18,2025 12:15

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։

Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։

Երկրորդը՝ Բաքվում գտնվող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։

Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։

Ըստ այդմ ես հերթով հիշելու եմ և հիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։

Իսկ նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք։ Ու պետք է վաղ թե ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխավորը՝ հանրային պարսավանքն է և դատապարտումը։

Հ.Գ. Լուսանկարում Արցախի պաշտպանության բանակի անկոտրում մարտիկն է՝ Լևոն Մնացականյանը Շուշիում։
Այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031