Լրահոս
Օրվա լրահոսը

3 էական զիջում Ալիեւին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում․ «Հրապարակ»

Հունվար 18,2025 10:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը 10 աշխատանքային օրվա ընթացքում 3 էական զիջում արեց Ալիեւին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին, այսպես կոչված, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված համաձայնությանը։

Շահին-Մուստաֆաեւ-Մհեր Գրիգորյան հայտարարությունը, մեր զրուցակցի խոսքով, այդ զիջումներից հերթականն է, իսկ առաջին ծիծեռնակը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի համաձայնությունն էր՝ Ալիեւի պահանջին ընդառաջ։

«Դա Ալիեւի պահանջի կատարումն էր, ճիշտ է՝ Փաշինյանը դեռ անցյալ տարի խորհրդարանում հռետորական հարց էր ուղղել, թե՝ իսկ ի՞նչ է տալիս Մինսկի խումբը Հայաստանին, բայց եթե Հայաստանի համար օգուտ չէր, տրամաբանական կլիներ ենթադրել, որ Հայաստանը առաջինը պետք է դիմեր, բայց Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է դիմել՝ Ադրբեջանի հրահանգից հետո»,-ասում է պատգամավորը։

Հաջորդ զիջումն, ըստ Խաչատրյանի, վերաբերում է սահմանադրական հանրաքվեին ու շեշտում է՝ եթե անցյալ տարի ՔՊ-ականները հայտարարում էին, որ այն պետք է անցկացվի 2027 թվականին, օրեր առաջ հայտարարվեց, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի 2026 թվականին, որն, ըստ մեր զրուցակցի, արտացոլելու է Ալիեւի պահանջները, հենց այդ պահանջները բավարարելու համար է Նիկոլ Փաշինյանը մոգոնել «իրական Հայստանի ցնորամտությունը»։ Պատգամավորն ընդգծում է՝ տարեսկզբին Ալիեւը հոխորտաց ու սպառնալիքներ տեղաց Հայաստանի հասցեին, հաջորդ օրը Փաշինյանը համաձայնեց կատարել նրա բոլոր պահանջները, իսկ որոշներին ընդհանրապես չպատասխանեց։

«Երեկ մենք տեսանք երրորդ զիջումը Ալիեւին։ Ընդամենը 10 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը Ալիեւին 3 էական զիջում արեց։ Մուստաֆաեւ- Գրիգորյան հայտարարությունը բավականին խրթին է ձեւակերպված՝ սկիզբը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան խաչմերուկից, այսինքն, նախկին Նոյեմբերյանի շրջանից՝ Սադախլո, Մառնեուլի եւ այլն, սկսում են եւ գնում են դեպի հարավ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը պնդել, որ այդ կետից սկսեն սահմանազատումը, որովհետեւ նրանք հայտարարում են, թե այնտեղ է գտնվում իրենց, այսպես կոչված, Ասկիպարի անկլավները։ Ո՛չ մի Ասկեպար ես չեմ ճանաչում, բայց Ադրբեջանը հավակնություններ ունի հայկական Ոսկեպարի նկատմամբ։ Այդտեղով սահմանազատման գնալով, Փաշինյանը, փաստորեն Ալիեւին խոսք է տալիս՝ հանձնել նաեւ Ոսկեպարի հատվածը»,-շարունակում է Խաչատրյանը։

Մարիաննա ՂԱՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031