Շուտով լույս կտեսնի «44. պարտություն. 2020-ի արցախյան պատերազմը՝ իրողություններ եւ հետեւանքներ» վերնագրով ժողովածուն: Գրքի վրա աշխատել են փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը, Շվեյցարիայում բնակվող պրոֆեսոր, պատմաբան Վիգեն Չիթերյանը, իմ գործընկերներ Կարեն Հարությունյանը, Մկրտիչ Կարապետյանը եւ Հայկ Հովհաննիսյանը: Առավել մանրամասն այդ գրքին ես կանդրադառնամ հաջորդ շաբաթ: Սակայն հիմա ցանկանում եմ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որին անդրադառնում է Աշոտ Ոսկանյանը, եւ որը հիմա հրատապ է:
Նրա հոդվածի վերնագիրն է՝ «Ռազմական պարտությո՞ւն, թե՞ Հայաստանի համատարած ճգնաժամ», որի նպատակն է ռազմական պարտության հետնախորքում ցույց տալ «ողջ հայաստանյան հասարակության տապալումը՝ նրա անկասկած և անվերապահ ֆիասկոն»:
Հոդվածում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ 2018 թվականից հետո Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ խորը կասկածամտություն առաջացավ: Դրանից առաջ վստահությունը հիմնված էր «ոչ այնքան ինստիտուցիոնալ գործիքակազմի, որքան անհատական առնչությունների և վստահության վրա»: Ինստիտուցիոնալ եւ անհատական կապերի խզումը բերեց ի վերջո ՀՀ-ի՝ Արցախից հրաժարվելուն: Հրաժարումը հանգեցրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն:
Հրաժարումը, ըստ Ոսկանյանի, «կապված է այն ցուցադրական անտարբերության հետ, որով Հայաստանի իշխանությունները մինչ օրս էլ վերաբերվում են Ադրբեջանի բանտերում պահվող արցախյան ղեկավարության ճակատագրին՝ նույնիսկ ձևական քաղաքավարական մտահոգություն չարտահայտելով այդ կապակցությամբ»:
Կարդացեք նաև
Այդ նկատառումն, ինձ թվում է, այսօր առավել արդիական է: «Ցուցադրական անտարբերությունը», ես կասեի անգամ՝ բացահայտ թշնամական վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ, չի տեղավորվում որեւէ քաղաքական, իրավական կամ մարդկային սահմանների մեջ: Ռուբեն Վարդանյանը վերջերս կարողացավ հանրությանը ներկայացնել, թե ինչ «քրեական գործ» է թխել Ադրբեջանը, եւ ինչ «դատավարություն» է այդ երկիրը պատրաստում: Հայաստանի իշխանությունները, տարված իրենց մանր քաղաքական վրեժխնդրությամբ, բացարձակապես ոչինչ չունեն ասելու ՀՀ քաղաքացու դեմ հարուցված այդ «գործի» եւ «դատավարության» մասին:
Իրավիճակը սոսկալի է մի քանի առումով: Նախ՝ Փաշինյանը եւ նրա թիմը բացարձակապես մտահոգված չեն Հայաստան պետության միջազգային վարկով, արժանապատվությամբ: Ծանրագույն պայմաններում գտնվող Վարդանյանը դրա մասին ավելի շատ է մտածում:
Բայց կա ավելի սարսափելի երեւույթ: Մի խումբ իշխանական քարոզիչներ նույնիսկ հիմա, այս վիճակում, երկրորդելով իրենց «շեֆին», հարց են տալիս՝ «ո՞վ է Վարդանյանին գործուղել Արցախ»՝ դրանով իսկ շարունակելով բորբոքել նրա նկատմամբ ատելությունը:
Իսկ նիկոլական հսկայածավալ զանգվածի ներկայացուցիչները («հասարակ ժողովուրդը») շարունակում է խոսել «թաթար Ռուբո» եզրույթով:
«Հասարակության ֆիասկոն» հենց դա է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աշոտ Ոսկանյանի նշած՝ անհատական առնչությունների և վստահության վրա հիմնված կասկածամտության առաջացումը Ստեփանակերտի և Երևանի միջև, գտնում եմ, որ տեղի է ունեցել Հայաստանի իշխանական էլիտայում ընթացած անբարենպաստ զարգացումների արդյունքում։ Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանից իշխանության անցումը արցախցի Քոչարյանին, իսկ հետո էլ արցախցի Սարգսյանին ճակատագրական նշանակություն ունեցավ հայ հասարակության համերաշխության մեջ խզվածքներ առաջացնելու հարցում, ինչպես նաև Հայաստանի ամբողջ քաղաքական կյանքի զարգացումների վրա։ Արցախը ներկայացնող այդ անձերի 20 տարիների կառավարումը այսպես թե այնպես հասարակության մեջ դժգոհություն էր առաջացնելու ինչպես այդ պաշտոնատար անձերի իշխանությունից, այնպես էլ այն արցախցիներից, որոնք Քոչարյանի և Սարգսյանի հետ ունեցած իրենց ազգակցական, բարեկամական կամ ընկերական կապերից օգտվելով, Հայաստանում կարող էին տեղացիներից ավելի արտոնյալ զգալ և ավելի շատ հաջողությունների հասնել։
Ցավոք, հենց այդպես էլ եղավ և դեռ ավելին, առանձին արցախցիների նկատմամբ առաջացած դժգոհությունները նիկոլականները բորբոքեցին և տարածեցին բոլոր արցախցիների նկատմամբ, որի արդյունքում էլ հասարակության ստվար մասի մեջ առաջացավ հայաստանցի-արցախցի կնճիռը։ Կարելի է ենթադրել, որ այս ամենի մեջ մեծ դեր է խաղացել նաև այս տարածաշրջանի արտաքին կուրատորների վարպետությունը՝ Արցախի հարցն իրենց ուզած սցենարով զարգացնելու, հասունացնելու և լուծելու համար։
Է հա ինչ անենք? Ես երբ Փաշինյանի էջին ինչ -որ բան եմ գրում,Նիկոլականները ինձ ասում են “գնա էդ ամեն ինչը Քոչարյանին ասա”,իսկ այստեղ’ հակառակն են ասում։
Իսկ սովորական առօրեական շփման մեջ ,բոլորը ինձ հետ համաձայն են,ոչ ոք չի արտահայտում ագրեսիա։ Դա մի քանի բանով է բացատրվում։ Ոչ ոք Ռուբեն Հայրապետյանի հանդեպ ատելություն չունի։ Նիկոլը միգուցե չի սիրում նրան,քանի որ Ռուբեն Հայրապետյանի աչքերում, նա շատ ճղճիմ է արտացոլվում։ Նիկոլը,ինքը կուզեր,Ռուբենին ազատել,դա որոշ չափով կփրկեր իր դեմքը,բայց քանի որ չի կարողանում, բնականաբար չի սիրում նրան, վերոհիշյալ պատճառներից։ Ինչ վերաբերվում է Ռուբենի հարցազրույցին, թեև ես շատ եմ հարգում Ռուբենին,բայց ինձ նույնպես դուր չեկավ Հայաստանի Թաթարստանի կարգավիճակը։ Ռուբենին հարցրեցին ինչ պետք է անի Հայաստանը եթե հայտնվի Ռուսաստանի կազմում,պատասխանը պետք է լիներ միայն մեկը,”հենց առաջին օրվանից պայքարել անկախության համար։” այլ ոչ թե դառնալ Թաթարստան։ Կարծում եմ հիմա Ռուբենն այդպես չի մտածում և գերությունից վերադառնալուց հետո, նա լավ ղեկավար կլինի Հայաստանին։
Երեւի նկատի ունեք Ռուբեն Վարդանյանին, ոչ թե Հայրապետյանին: Մնացած բաները չեմ քննարկում, քանի նա թշնամու ձեռքում է:
Այո, Վարդանյան։
Բարձրագոյն հաւանականութիւն մըն է, որ՝ Ռուբէն Վարդանյանը, Արցախում, Ռուսաստանի գործիչն էր:
Յանո՛ւն Արցախի, ի սէր Արցախի՛ եւ Հայաստանի՛, ի սէր Հայութեան եւ Հայ Ազգին, այս ազնիւ ու վեհանձն, առաքինի մարդը, իր ըմբռնողութեամբ, ընդունած էր այդ անպաշտօն պաշտօնը ստանձնել:
Բանտարկութենէն ի վեր, եւ սկսեալ իսկ իր բանտարկութեամբ, Ռուսաստանը փաստօրէն, կամ չի ուզում, կամ էլ անզօր է օգնելու իրեն:
Եթէ հզօր Ռուսաստանը չի կարողանում օգնել իրեն, ապա խեղճուկ ՀՀ-ն, ինչպէ՞ս կրնայ օգնել ?!
Իսկ եթէ Ռուսաստանը, «մե՜ծն» Ռուսաստանը՝ այդպէս լքած է, իրեն վստահելով Արցախ գացած այդ խեղճ մարդը, չի ուզում զայն ազատել, ապա ի՞նչ կրնայ ընել ՀՀ-ն, նամանաւանդ իր այժմու վիճակին մէջ…
Մէկ քայլ անդին, եւ արդէն իրաւացի է մտածելը որ սա էլ ծուղակ մըն է, որպէսզի ՀՀ-ն մի բան ասի կամ անի, որպէսզի թուրքերը պատրուակ գործածեն այդ, շարունակելու համար իրենց ռազմական ներխուժումը՝ ՀՀ տարածք: ՌԴի մթին հաշիւներն ալ այսպէս գոհացնելով:
Մ. Հայդուկ Շամլեան
Հենց որ իրենց համար նպաստավոր պահ լինի, թուրքերը ՀՀ տարածք ներխուժելու տասնյակ այլ պատճառներ կգտնեն։ Իսկ Ռուբեն Վարդանյանին, Արցախի 3 նախագահներին, ԱԺ նախագահին և մյուս պետական այրերին ՀՀ-ի կողմից սատարող հայտարարություններ և օգնության քայլեր չանելը կարելի է համեմատել մոր կողմից իր զավակներին ուրանալու հետ։
Խնդիրը ուրեմն խորհրդանշական մակարդակի վրայ է: Զուտ ձեւակերպութեան: Քանզի ՀՀի կողմէ որեւէ «օգնութեան քայլ»ը որեւէ արդիւնք չի կրնար արտադրել:
Սակայն միայն ձեւական խօսքերով օգնութեան պատրանք մը չարտայայտելը անպայման համազօր չէ անտարբերութեան: Կամ թշնամութեան՝ գերիին նկատմամբ:
Իսկ ամէն դէպքում, մայր եւ զաւակը ո՜ւր, քաղաքական աշխարհը ուր…
Որեւէ գերի կ’արձակուի՝ ի դէմ մի բանի: Կու տաս, կը ստանաս: ՀՀ-ն ոչինչ ունի տալիք, ամէն բան տուած է արդէն, աւելիով: Կը մնայ միայն այդ միջանցքը, որու զիջումը թերեւս, թերեւս, ետ կրնայ բերել գերիները: Եթէ բանակցութիւնները բացառիկ կերպով կատարուին: Երրորդ կողմի մը մասնակցութեամբ:
Սակայն պէս չէ նաեւ ուրանալ ռուսական խնդիրը: Ռուսաստանը փաստաթուղթ ստորագրեց, ուր գրուած է որ գերիները պիտի վերադառնային: Անմիջապէս: ՌԴ-ն որեւէ բան չըրաւ, եբր որ թուրքերը ի միջի այլոց դրժեցին այդ պարտաւորութիւնը – որու հովանաւորը, երաշխաւորը՝ ՌԴ-ն էր – : Իրաւացի է մտածելը որ Փաշինյանը չէր ստորագրեր, եթէ Ռուսաստանը չստորագրէր այդ թուղթը: Անշուշտ ինք պիտի նախընտրէր որ ուրիշ, վստահելի պետութիւն մը ըլքլար հովանաւորը, սակայն սորվեցաւ որ դա անկարելի է: Եւ ուրեմն ինք ալ մնաց Ռուսի յոյսին: Փութինին գիրկը:
Ապա, ռուս զինուորներու քիթին տակ, թուրքերը առին ու տարին իրենց հաւանական գործիչը եւ միւսները…
Որքան նորմալ է որ այս ամէնէն ետք, հայ մը հիմա այս ամէնուն համար այպանէ՝ Փաշինյանը, միաժամանակ շարունակելով իր յոյսերը դնել՝ ՌԴԻ վրայ: Նոյնիսկ սէ՛ր զգալով, Ռուսաստանի նկատմամբ: Վատ զգալով, որ ՀՀ-ն ուզում է հեռանալ դրանից…
Որքան? բարոյական է, երբ ՀՀ-ն, որը Արցախի անվտանգության երաշխավորն է եղել, չսատարի Արցախի գերեվարված ղեկավարներին և դրա փոխարեն մենք սպասենք օգնություն այլ երկրներից։ Ինչքան էլ ասեն, որ քաղաքականության մեջ բարոյականությունը գործոն չէ, միևնույնն է, ժողովուրդն իր ղեկավարներին պետք է պարտադրի առաջնորդվել բարոյականության նորմերով և պահանջի սատարել մեր գերեվարված եղբայրներին, որոնք կտտանքների են ենթարկվում թշնամու մեկուսարաններում։ Սրա վերաբերյալ ՀՀ իշխանությունները պետք է դատապարտող հայտարարություններով հանդես գան միջազգային տարբեր ատյաններում ու կառույցներում։
There isn’t much that Armenians can do today for the the prisoners, for Artsakh, or even for long term national security. We’re in a quasi-check mate situation and for the foreseeable future. The wheel of history keeps turning of course, and who knows what will happen in the region or world in 10-20-50-100 years, but based on data we have today, Armenia’s role and weight have been drastically reduced after the 2020 defeat. Today’s powerlessness is just a symptom of how crucial the 2020 war’s impact is and will be for generations to come.
In other words, the Armenian people have yet to realize how fateful the 2018-2020 pre-war years were in our history, when irreversible and far reaching decisions were taken.
In terms of realizing the Loss, in its full magnitude and with all its consequences, Armenians are still at the stage of denial. Except for a few among them, who have reached the level of acceptance, and who, consequently, are just not interested in Armenia anymore. If they ever really were, that is.