Միացյալ Նահանգների հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը X հարթակում կատարած գրառման մեջ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին։
«Մենք հնարավորություն ունենք կրկին հզորացնել Կովկասը՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի հզոր ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, ես գիտեմ, որ նա նույնը կանի Կովկասում»,- գրել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի կեսօրին՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի օրը:
Կարդացեք նաև
We have an opportunity to Make Caucasus Great Again, a Caucasus built on shared Peace & Prosperity. For that, we need a peace deal between the Great Nations of Azerbaijan & Armenia. As @realdonaldtrump is bringing Peace to the Middle East, I know he will do the same in Caucasus.
— Joe Wilson (@RepJoeWilson) January 16, 2025