Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին շուկայում անարդար մրցակցություն է, և դա օրենքով է թույլ տրվում․ Ավագ Հարությունյան. «Ա1+»

Հունվար 17,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արևմուտքը ֆինանսավորեց Վրաստանին, որ իր գինու համար այլընտրանքային շուկա գտնի հանձինս Չինաստանի և այլ երկրների։ Վրացիները չկորցրին ու ամբողջը արտահանեցին արևմտյան փողերով։ Հետո, երբ Ռուսաստանը տեսավ, որ ներսում վրացական գինու պահանջ կա, շուկան բացեց։

Վրաստանը կրկնակի շահեց՝ չկորցրեց Չինաստանը, Եվրոպան և վերականգնեց ՌԴ-ն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե տարիներ առաջ ինչ տեղի ունեցավ Վրաստանի գինեգործության ոլորտում, երբ այդ երկիրը որդեգրեց եվրաինտեգրման քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն անցած շաբաթ հաստատեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ նախագիծն ու այն ուղարկեց Ազգային ժողով։ Իսկ այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ։ Այս իրադարձություններից հետո ավելացան ՌԴ-ից մեր երկրին ուղղված հնչող քննադատությունները,  հիշեցումները, թե կզրկվենք այդ ուղղությամբ արտահանումից։ Եվ, եթե դա իրականություն դառնա, ինչ վիճակում կհայտնվի Հայաստանի գինեգործությունը և կոնյակագործությունը։ Ավագ Հարությունյանն ասում է, մի քանի տարի շոկային վիճակ կստեղծվի, հետո արտադրողները  կգտնեն արտահանման շուկաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031