Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խումբ են վերացնում, «Զանգեզուրի միջանցք» են բացում․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին ութ կետը չկատարած ինչո՞ւ պետք է 9-որդ կետը կատարենք․ ոչ մի իրավական հիմք չկա»․ Հրանտ Բագրատյան

Հունվար 17,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս շենք ամեն օր մտել եմ չորս տարի շարունակ՝ մի քիչ ավելի։ Այստեղ ճաղեր չեն եղել»,-ՀՀ կառավարության 1-ին շենքի առջև ի պաշտպանություն Բաքվում ապօրինի ազատազրկված հայ գերիների և պատանդառված անձանց իրավունքների բողոքի գործողության ժամանակ ցույց տալով ՀՀ կառավարության շենքը, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով Բաքվում ընթացող այսպես կոչված դատավարություններին՝ Հրանտ Բագրատյանն ասաց․ «1993-ին ես վարչապետ եմ եղել, մենք հաղթել էինք, աշխարհը հավաքվեց, ՄԱԿ-ը որոշեց զբաղվել Ղարաբաղի հարցով, որոշեց, որ այդ խնդիրը պատվիրակվում է ԵԱՀԿ-ին։ ԵԱՀԿ-ն ասաց, հո 37 պետությունո՞վ չեմ քննարկելու։ 3 պետության պատվիրակեմ, գնացեք, լուծեք Ղարաբաղի հարցը։ Արցախի հարցն օրինական է։ Եթե Մինսկի խմբից մենք հրաժարվում ենք, ուրեմն Արցախը Ադրբեջան է, ուրեմն մենք այնտեղ ի՞նչ էինք անում, ուրեմն բոլորիս պիտի դատեն։ Մեր գոյության հիմքերն են վերցնում՝ Մինսկի խումբ վերացնելով։ Զանգեզուրի կարիդոր են բացում․ ո՞վ է ում խոսք տվել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում կա ճանապարհի մասին, բայց առաջին ութ կետը չկատարած ինչո՞ւ պետք է 9-րդ կետը կատարենք։ Ոչ մի իրավական հիմք չկա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031