Aravot.am-ի հավաստի տեղեկություններով, մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Պատգամավորի օգնական Լիզա Գասպարյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը։
Գյումրիում տևական ժամանակ է՝ շրջանառվում է նրա մասնակցության թեման։
Հիշեցնենք, որ պատգամավորը 2008 թվականին ևս առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ թեժ, անզիջում մրցակցության մեջ մտնելով Վարդան Ղուկասյանի հետ։
Կարդացեք նաև
Նշենք, որ ինչպես Գյումրին 13 տարի շարունակ գլխավորած քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը, այնպես էլ մի քանի անգամ պատգամավոր ընտրված, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցը գլխավորած Մարտուն Գրիգորյանը ունի իր կայուն ընտրազանգվածը։ Մեծ շրջապատ ունեցող գյումրեցի այս տղամարդկանց մասնակցությունն արդեն իսկ հուշում է, որ Գյումրիում թեժ ընտրություններ են լինելու․ միանձնյա իշխանության ձգտող « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հեշտ չի լինելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ