Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում տեղի ունեցողն ու ՀՀ պատկան մարմինների անգործությունը վկայում է՝ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն չկա»․ Մենուա Սողոմոնյան

Հունվար 17,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Բաքվում, շինծու քաղաքական դատավարություն է և դրա հետ կապված ՀՀ պատկան մարմինների և ԱԳՆ-ի, պետության ղեկավարի միտումնավոր անգործությունը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում  արտաքին քաղաքականություն չկա»,- ՀՀ կառավարության 1-ին շենքի առջև ի պաշտպանություն Բաքվում ապօրինի ազատազրկված հայ գերիների և պատանդառված անձանց իրավունքների բողոքի գործողության ժամանակ հայտարարեց «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա՝ սա նշանակում է՝ կարծես թե ՀՀ-ին ԱԳՆ հարկավոր չէ․ «ԱԳՆ-ն պետության շահերն առաջ տանելու, հաղորդակցելու ուղեղային կենտրոնն է։ Հայ ժողովրդի հետ կապված բոլոր կարևոր հիմնախնդիրները, որոնք առնչվում են նրա անվտանգությանը, ինքնիշխանությանը, ինքնությանը, պետության խնդիրներին, դրանց հետ կապված որևէ գործողություն, գործունեություն չկա։ Սա նշանակում է, որ մեր պետության, պետականության կարգավիճակի նշաձողն իջեցվել է ինքնավարության մակարդակի։ ՀՀ-ն այսպիսի վիճակով ոչ թե ինքնիշխան պետություն է, այլ բերել, հասցրել են ինքնավարության աստիճանի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031