SHAMSHYAN.com-ը հունվարի 10-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրդեհ էր բռնկվել Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգույշության հետևանք է, այլ ավտոմեքենան հրկիզել են, ինչի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ և այս պահին հանցագործությունը բացահայտելու համար աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հրկիզված ավտոմեքենան պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ավագ օպերլիազորին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Կարդացեք նաև
Դեպքի վայր էր մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այրվել էին «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը ու ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղել։Փրկարարները տեղում իրականացրել էին հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության դատարկվելը: