Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է՝ ինչու Եղիշե Հակոբյանը հրապարակային դատավարության դեմ դիրքորոշում հայտնեց. փաստաբան

Հունվար 17,2025 20:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եվս մեկ անգամ համոզվեցի, որ այդ վկայի ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել»,- այս մասին այսօր Aravot.am-ին ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում ընթացող դատական նիստին հարցաքննվեց առանցքային վկա՝ դասակի հրամանատար Տիգրան Մանասերյանը: Նշենք նաեւ, որ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը եւ նրա պաշտպանը միջնորդեցին արգելել նիստերի տեսանկարահանումը, ինչը դատարանը բավարարեց:

«Հրապարակային դատավարությունը բխում էր հենց մեղադրյալ Եղիշե Հակոբյանի շահերից: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու նման դիրքորոշում արտահայտվեց Եղիշե Հակոբյանի կողմից: Բայց դեռեւս 2024 թվականի դեկտեմբերի 18-ին լինելով Վարդաշեն ՔԿՀ-ում՝ ինձ զանգահարել է Եղիշե Հակոբյանն ու որոշակի հանգամանքների մասին տեղեկություններ է հաղորդել այս քրեական վարույթի շրջանակներում: Մենք հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների ուսումնասիրման,  դրանք հերքելուն կամ հաստատելուն ուղղված գործողություններ ենք իրականացնելու: Ինչ վերաբերում է վկա Մանասերյանին, եւս մեկ անգամ համոզվեցի, որ այդ վկայի ցուցմունքները  չեն կարող արժանահավատ լինել»,- ասաց փաստաբանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031