Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ՀՀ կառավարությունը չէ․ սա ադրբեջանական կառավարության ֆիլիալն է Երևանում»․ Հրանտ Բագրատյան

Հունվար 17,2025 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իշխանությունը ո՞րն է․ սա ՀՀ կառավարությունը չէ․ սա ադրբեջանական կառավարության ֆիլիալն է Երևանում»,-հարցին՝ ի՞նչ ակնկալիքով եք ներկայացնում կառավարությանը պահանջագիր, այս իշխանությունն ի վիճակի՞ է որևէ բան փոխել, այսպես արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա վստահեցրեց՝ Բաքվում որևէ դատ ընթանալ չի կարող, եթե ՀՀ-ն Մինսկի խմբից (ՄԽ) չհրաժարվի․ «Մարդիկ չեն հասկանում։ Եթե կա ՄԽ-ն, ուրեմն  հայ-ադրբեջանական պատերազմներն օրինական են, քանի որ Ադրբեջանն է հարձակվել։ Ադրբեջանը հարձակվել է՝ խախտելով 1993-ի պայմանագիրը, որ Մինսկի խումբը պիտի որոշի Ղարաբաղի կարգավիճակը։ Եթե Մինսկի խումբ չկա, Ղարաբաղի բոլոր ղեկավարները հանցագործ են։ Եթե չկա ՄԽ, Ղարաբաղը միշտ Ադրբեջան է եղել, ուրեմն ի՞նչ էին անում հայերը Ադրբեջանում՝ զենքով։ Հայաստանի գոյության հիմքն այսօր Մինսկի խումբն է։ Եթե ՄԽ չկա, նշանակում է՝ 100 միլիարդ դոլար փող ենք պարտք Ադրբեջանին։ Տարրական դավաճանություն է, որ սա անում է․ խոսքս Փաշինյանի մասին է»։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրմանը՝ րանտ Բագրատյանն ասաց․ «Մեջը Ղարաբաղի մասին գրված է, որ մի քիչ փող կտանք Արցախի ժողովրդին։ Ամերիկա՞ն չէր, որ ասում էր՝ ստատուսը մի քիչ իջացրեք, Ղարաբաղ հետ գնա, Թրա՞մփը չէր ասում՝ Արցախի հայերը հետ պիտի գնան։ Բա դա հերթական դավաճանությո՞ւնը չէ։ Միրզոյան, բա ինչո՞ւ ես ստորագրում․ վեր կենայիր, ասեիր՝ խոսք եք տվել, բա եկեք, արեք»։

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները՝ հյուսիսային հատվածից, Հրանտ Բագրատյանն այս առիթով ասաց․ «Եթե Ադրբեջանի հետ նոր սահմանազատման են գնում, ուրեմն ՀՀ-ն էլի պիտի տա, ստանալիք չի ունենալու»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031