Ermenihaber. Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր։ Կողմերը նպատակադրված են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի։ Ուստի ծրագրում են համագործակցությունը մեծացնել զբոսաշրջության, մշակույթի, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում։
Նախատեսվում է, որ Ֆիդան-Բայրամով հանդիպման ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի վերջին զարգացումների շուրջ։
Ֆիդան-Ալիև հանդիպման ընթացքում մանրամասն քննարկումներ կանցկացվեն տարածաշրջանային հարաբերությունների և համատեղ նախագծերի շուրջ։
Կարդացեք նաև